Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Տեր Հովհաննես. Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել

Տեր Հովհաննես. Դադիվանքի հոգևոր ժառանգությունը ժամանակավորապես տեղափոխվում է Մայր Աթոռ, հարցերը չեն լուծվել
14.11.2020 | 20:01

Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում՝ տեղեկացրել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:


«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», - նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում: Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Դիտվել է՝ 3892

Մեկնաբանություններ